Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ. Փամբուխչյան

Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ. Փամբուխչյան

Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ։

Այս մասին ֆեյսբուքում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը։ Նա, մասնավորապես գրել է.

«Ժամը 15:00-ի դրությամբ «Քաղաքացիական պայմանագրի» թեժ գծին ստացել ենք 35 զանգ։

Զանգերի գերակշիռ մեծամասնությունը կապված են եղել տեխնիկական ճշտումների հետ։ Քաղաքացիները հարցրել են, թե ինչպե՞ս իմանալ իրենց ընտրատեղամասը, անձը հաստատող ի՞նչ փաստաթղթով է հնարավոր քվեարկել և այլն։

Եղել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ դառնալու առաջարկներ։

Առերևույթ ապօրինության մասին հաղորդում թեժ գծին չի ստացվել։

Հաջորդ ամփոփումը կներկայացնենք ժամը 16:00-ին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում