Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտի ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվել է 23 մլրդ 638 մլն դրամ:
Զեկուցողը ներկայացրել է գյուղատնտեսության արդիականացման, խթանման, գյուղական ենթակառուցվածքների վերականգնման եւ զարգացման, անասնաբուժական ծառայությունների ծրագրերը: Նախարարն անդրադարձել է ինտենսիվ այգիների տնկմանը, աշնանացանի եւ գարնանացանի սուբսիդավորմանը, հողային եւ ջրային բարեփոխումներին վերաբերող հարցերին:
Կարծիքներ