Հայիթիի մայրաքաղաքից երեք շաբաթում 53 հազար մարդ է փախել
Ավելի քան 53,000 մարդ երեք շաբաթում լքել է Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին տվյալներ է հրապարակվել ՄԱԿ-ի վերջին զեկույցում որտեղ նշված է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լքում է մայրաքաղաքը դաժան ավազակային բռնությունից։
Ըստ աղբյուրի՝ մարդկանց ավելի քան 60 տոկոսը գնում է Հայիթիի հարավային գյուղական շրջան: Սա անհանգստացնում է ՄԱԿ-ի պաշտոնյաներին, ովքեր նշում են, որ այստեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան, և հյուրընկալող համայնքները չունեն բավարար ռեսուրսներ՝ Պորտ-օ-Պրենսիից փախչող մարդկանց այդքան մեծ ներհոսքը ընդունելու համար:
ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով (ՄՄԿ)՝ Հայիթիի հարավում արդեն իսկ բնակվում է Պորտ-օ-Պրենսին ավելի վաղ լքած՝ ավելի քան 116 հազար մարդ:
Կարծիքներ