Վոլգոգրադի մարզում Սու-34 է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելու ժամանակ Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել։
Կործանման մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում: Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Տեղում ավերածություններ չկան»,- մանրամասնել է ՌԴ ՊՆ-ն՝ հավելելով, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը համարվում է տեխնիկական անսարքությունը։
Տեղում աշխատում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։
Կարծիքներ