ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել համաշխարհային խնդիրները լուծելու օլիմիպիականների նպատակասլացությամբ
Բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծված լնել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ: Հուլիսի 21-ին այդ մասն հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ հանդես գալով տեսաուղերձով, որը պատրաստվել Է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Տոկիոյում յուրաքանչյուր ատլետ հաղթահարել Է վիթխարի արգելքներ եւ դրսեւորել մեծ նպատակասլացություն»,- նշել Է նա:
«Եթե մենք այդ նույն եռանդով ձեռնամուխ լինենք համաշխարհային խնդիրներին, կկարողանանք հասնել ինչի կամենաք: Խաղաղաության: Մաքուր եւ կանաչ մոլորակի: Լավագույն ավելի արդարացի աշխարհակարգի՝ հիմնված առավել խոցելիների աջակցության վրա»,- համոզված Է ՄԱԿ-ի ղեկավարը: «Եկեք միասին հետամուտ լինենք նման ապագայի: ՄԱԿ-ի համար պատիվ կլինի լինել ձեր զինակիցն այդ ճանապարհին»,- եզրափակել Է Գուտերիշը: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը:
Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում: Օլիմպական խաղեն սկսվելուց չորս օր առաջ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մնում Է բարդ. Ճապոնիայի մայրաղաքաղում նոր դեպքերի օրական աճը գերազանցում Է հազարը: Հուլիսի 12-ից համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով Տոկիոյում կրկին ուժի մեջ Է մտել արտակարգ իրադրության ռեժիմը, որը կտեւի մինչեւ օգոստսի 22-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ