Ցուցարարներն ազատել են Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ գցած կամուրջը
Ցուցարարները, որոնք դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում Էին վերացնել քովիդ-սահմանափակումները, հեռացել են Ամբասադոր կամրջից, որը միացնում Է Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) եւ ԱՄՆ-ի Դետրոյտը (Միչիգանի նահանգ): Պետական սահմանի հատման կետը բաց Է, փետրվարի 14-ին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:
Փետրվարի 11-ին Օնտարիոյի նահանգի Բարձրագույն դատարանն արձակել Է հրաման հեռավար վարորդների կողմից Ամբասադոր կամուրջն ազատելու մասին: Փետրվարի 12-ին կմարջի մոտ են ժամանել ոստիկանության ուժեղացված կարգախմբեր, որոնք սկսել են աստիճանաբար դուրս մղել կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքող քաղաքացիներին: 12 մարդ ձերբակալվել Է, մնացածները ցրվել են:
Բողոքի ակցիան սկսվել Է հունվարի 29-ին Օտտավայում երկրի խորհրդարանի շենքի առաջ:
Անցած հանգստյան օրերին համանման ակցիաներ են տեղի ունեցել Տորոնտոյում, Քվեբեկ Սիթիում, Վինիպեգում, Էդմոնտոնում եւ Վանկուվերում: Հունվարի վերջից կանադա-ամերիկյան սահմանը հսկիչ կետեից մեկում շրջափակված Է Ալբերտայի նահանգի եւ Մոնտանայի նահանգի միջեւ: Փետրվարի 7-ին բեռնատարների վարորդները փակել են երթեւեկությունն Ամբասադոր կամրջով, որով փոխադրվում Է ԱՄՆ-ից Կանադա բոլոր բեռների մինչեւ 25 տոկոսը: Օրական այդ կամրջով փոխադրում են շուրջ 400 միլիոն կանադական դոլար (315 միլիոն ամերիկյան դոլար) գումարի ապրանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ