Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է Ալեքսանդր Քեմուրջյանի անունով

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է Ալեքսանդր Քեմուրջյանի անունով

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է Ալեքսանդր Քեմուրջյանի անունը: Քեմուրջյանը 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական է, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսնագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Դպրոցը հորս անունով անվանակոչելը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար: Հայրս հորդորում էր ամբողջ կյանքում սովորել և շեշտում, որ կրթության ամենաառաջին քարը՝ հիմքը, պետք է դնել դպրոցում:

Նա ասում էր՝ ինչպես դնեք այդ քարը, այդպես էլ կշարունակեք սովորել: Հայրս մինչև իր կյանքի վերջը սովորում էր, իսկ սովորել պետք է ոչ միայն մեծահասակներից, այլև երիտասարդներից: Հավանաբար ոչ ոք չգիտի, սակայն երբ նախագծվում էր լուսնագնացը, հայրս իր շուրջ էր համախմբել մարդկանց, որոնց միջին տարիքը 26 էր»,- ասել է Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում