Ֆիլիպ Կիրկորովը որոշել է լքել բեմը

Ֆիլիպ Կիրկորովը որոշել է լքել բեմը

Ավելի քան 35 տարի է, ինչ ռուս փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը բեմում է։ Որպես պրոֆեսիոնալ երգիչ՝ առաջին անգամ Կիրկորովը բեմ է բարձրացել 1985 թվականին ։

Փոքր հասակում Կիրկորովը չէր պատկերացնում, որ օրերից մի օր կդառնա հայտնի և սիրված երգիչ։ Շուտով ՝ ապրիլի 30-ին, Կիրկոորովը կնշի ծննդյան 54-րդ ամյակը։ 

Ռուս փոփ երգչի կարծիքով՝  ժամանակն է հեռանալ ասպարեզից ։ 

Նա գիտակցում է իր տարիքն ու հասկանում է, որ հարկավոր է արժանավայել գնալ։ 

«Ես հասկացա, որ այդ տարիքում հարկավոր է ծանրակշիռ հեռանալ՝ առանց ամաչելու սպիտակ մազերից»,- «Пятница» հեռուստաալիքի հետ զրույցում խոստովանել է նա։

Արտիստի այս որոշումը զարմանալի էր, քանի որ վերջին շրջանում՝ Տիմատիի հետ համագործակցությունից հետո,  վերջինիս վարկանիշը բարձրացել էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում