Զելենսկին Վատիկանն անվանում է Պուտինի հետ հանդիպելու իդեալական վայր
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վատիկանը կլինի լավագույն տեղը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Այս մասին նա խոսել է այսօր La Repubblica թերթին տված հարցազրույցում:
«Այո, գուցե դա կարող է բոլոր տեսանկյուններից իդեալական վայր լինել: Վատիկանը իսկապես իդեալական վայր է խաղաղության շուրջ երկխոսության համար: Սուրբ Աթոռը գլոբալ բարոյական հեղինակություն է, որը միշտ արդյունավետորեն կատարում է միջնորդի դեր, քանի որ այն անաչառ է և ներշնչում է հակամարտության բոլոր կողմերի վստահությունը»,- ասել է նա:
Կարծիքներ