Հայաստանից մի քանի չվերթ է չեղարկվել դեպի ՌԴ ու Ուկրաինա
Այսօր արդեն չեղարկվել են Հայաստանից դեպի Ռուսաստանի տարածք և Ուկրաինայի տարածքներ չվերթները: Պատճառը երեկ գիշերվանից սկսված ռուս-ուկրաինական ռազմական գործողություններն են:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասացին՝ այսօր երկու թռիչք երկու տարբեր ավիաընկերությունների կողմից նախատեսված էր դեպի ՌԴ-ի քաղաք Կրասնոդար, քանի որ այնտեղի օդանավակայանը փակ է:
«Օրվա երկրորդ կեսին ունեինք թռիչք Կիև-Երևան-Կիևը: Այն դեռ պաշտոնապես չի չեղարկել, բայց հաստատ չի կայանաք, քանի որ Կիևի օդային տարածքը նույնպես փակ է: Չեղարկվել է նաև դեպի Սոչի մեկ թռիչք»,- ասացին կոմիտեից:
Չվերթները նախատեսված էին այսօր ժամը 19։05-ին և 23։25-ին: Ժամը 20։40-ին չվերթն է նախատեսված նաև դեպի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
Միևնույն ժամանակ կոմիտեն շեշտում է՝ ամեն վայրկյան հնարավոր է նոր փոփոխություններ լինեն՝ կախված իրավիճակից:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն երեկ գիշերը հայտարարեց՝ որոշվել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում: Նպատակն է (ռուսական հատուկ գործողությունները) պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության ենթարկվել:Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես արդեն հայտնել է որոշ տվյալներ տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին:
Կարծիքներ