ԵՄ-ն ստուգում է Johnson & Johnson պատվաստանյութի անվտանգությունը

Դեղորայքի եվրոպական գործակալությունն ուսումնասիրում է Johnson & Johnson-ի պատվաստանյութի կիրառումից հետո թմրոբոզի հնարավոր առաջացման վերաբերյալ տվյալները, մինչ դեղամիջոցը կսկսի կիրառվել Եվրամիությունում։
Երեկ տեղեկություներ էին տարածվել այն մասին, որ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում պատվաստման կետեր են փակվել՝ J&J-ի պատվաստանյութի կիրառումից հետո առաջացած կողմնակի ազդեցությունների պատճառով։ ԱՄՆ-ի կարգավորիչ մարմինը կապ չի գտել Janssen պատվաստանյութի կիրառման և թրոմբների առաջացման դեպքերի միջև, հայտնում է New York Times-ը։
Ի տարբերություն բազմաթիվ այլ պատվաստանյութերի, J&J պատվաստանյութի մեկ դեղաչափը բավական է։
Կարծիքներ