Վատիկանը հայտնել է, որ Կաթոլիկ եկեղեցին չի կարող օրհնել միասեռական միությունները
Վատիկանը հայտնել է, որ միասեռական միություններն չեն կարող օրհնվել քահանաների և Կաթոլիկ եկեղեցու մյուս սպասավորների կողմից և նման միությունների օրհնությունն անթույլատրելի է, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Հայտարարությունը հնչել է ի պատասխան որոշ երկրների փորձի, ինչպես օրինակ Միացյալ Նահանգներն ու Գերմանիան են, որտեղ միասեռական միություններն ամուսնության փոխարեն օրհնվում են եկեղեցու ներկայացուցիչների կողմից:
Ի պատասխան մի շարք թեմերի պաշտոնական հարցերին, թե արդյո՞ք այդ պրակտիկան թույլատրելի է, Վատիկանի վարդապետական գրասենյակը (Հավատքի վարդապետության միաբանությունը), «բացասական» որոշում է կայացրել: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավանություն է տվել գրասենյակի պատասխանին՝ հիշեցնելով եկեղեցական կյանքի ճշմարտացիությունը։
Գրության մեջ ասվում է, որ քանի որ տղամարդու և կնոջ ամուսնությունը խորհուրդ ունի և օրհնությունները կապված էին ամուսնության խորհրդի հետ, դրանք չեն կարող տարածվել միասեռ ամուսնությունների վրա:
Առնվազն երկու գերմանացի եպիսկոպոսներ, այդ թվում՝ Մյունխենի Կարդինալ Ռեյնհարդ Մարքսը, ով Հռոմի պապի գլխավոր խորհրդականներից մեկն է, աջակցություն են հայտնել միասեռականների միությունների նկատմամբ մի շարք «հովվական» օրհնություններին:
Կարծիքներ