ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով. Վ. Պողոսյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ Արցախի կառավարության` ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի աշխատանքներին այսուհետ կարելի է հետևել կառույցի ֆեյսբուքյան էջի միջոցով: Երևանում և մարզերում ժամանակավորապես հաստատված արցախցիներն իրենց հուզող սոցիալական, իրավական և այլ բնույթի հարցերի ու խնդիրների մասին Շտաբին կարող են օպերատիվ կերպով տեղեկացնել նաև սույն սոցիալական խողովակով:
Էջին հետևելը կարևոր է։
Հ.Գ.
Խնդրանքս լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հնարավորինս լուսաբանել օպերատիվ շտաբի աշխատանքները, քանի որ հազարավոր քաղաքացիներ սպասում են թեմայի վերաբերյալ յուրաքանչյուր նորության:
Կարծիքներ