Գերմանիայի հավաքականը Երևան կժամանի նոյեմբերին. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի՝ 2021թ.-ի ամբողջական օրացույցը ևս հայտնի է: Մարտ ամսին ազգային ընտրանին ևս երկու հանդիպում կանցկացնի՝ երեք օրվա ինտերվալով. մարտի 28-ին՝ Իսլանդիայի, մարտի 31-ին՝ Ռումինիայի հետ: Երկու հանդիպումներն էլ տնային են լինելու: Իսկ խմբի ֆավորիտի՝ Գերմանիայի հավաքականի հետ հանդիպումները տեղի են ունենալու սեպտեմբերի 5-ին՝ մրցակցի հարկի տակ և նոյեմբերի 14-ին՝ Երևանում:
Հայաստանի հավաքականի ամբողջական խաղացանկը.
Մարտի 25 - Լիխտենշտեյն - Հայաստան
Մարտի 28 - Հայաստան - Իսլանդիա
Մարտի 31 - Հայաստան - Ռումինիա
Սեպտեմբերի 2 - Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան
Սեպտեմբերի 5 - Գերմանիա - Հայաստան
Սեպտեմբերի 8 - Հայաստան - Լիխտենշտեյն
Հոկտեմբերի 8 - Իսլանդիա - Հայաստան
Հոկտեմբերի 11 - Ռումինիա - Հայաստան
Նոյեմբերի 11 - Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա
Նոյեմբերի 14 - Հայաստան - Գերմանիա
Կարծիքներ