Բայդենը խոստացել է իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում երկրում բարելավել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Բայդենը խոստացել է իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում երկրում բարելավել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոստացել է աշխատանքի առաջին 100 օրվա ընթացքում բարելավել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։

«Նոր վարչակազմի առաջին 100 օրվա ընթացքում մենք, հնարավոր է, դեռ վերջ չդնենք համավարակին, բայց կփոխենք միտումը և կհասնենք իրավիճակի բարելավման», – ասել է Բայդենը:

ԱՄՆ-ը վիրուսի տարածմամբ աշխարհում առաջին տեղում է գտնվում․ վարակվել է 15,019,092 մարդ, ապաքինվել է 5,714,557-ը, մահացել է 284,887 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս աշխարհում գրանցվել է 68 միլիոն դեպք, ապաքինվել է 47 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1,5 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում