Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 8-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 3374.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.12%-ով և կազմել 10323.50 դոլար, կապարի գինն աճել է 0.42%-ով և կազմել 2394.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.47%-ով և կազմել 33855.00 դոլար, անագի գինն աճել է 0.25%-ով և կազմել 43710.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.59%-ով և կազմել 4254.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 42438.94 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ