Ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն

Ձևավորվել է «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն

Փետրվարի 21-ին ձևավորվել և առաջին նիստն է անցկացրել «Կրթվելը նորաձև է» շարժման կենտրոնական կոմիտեն:

 

Այս մասին հայտնել է «Իմ Քայլը» հիմնադրամը:

 

Կոմիտեի կազմում ընդգրկված են.

Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին,

Ռոման Սահակյան՝ իրավաբան,

Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու,

Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ,

Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես,

Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ,

Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Նիստի օրակարգում էն եղել հետևյալ հարցերը.

Շարժման ռազմավարության մշակում,

Մարզային կոմիտեների ձևավորում,

Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում

Քննարկման ընթացքում կարևոր է համարվել հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:

«Կրթվելը նորաձև է» շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենա վերջին տանն ապրող մարդուն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում