Անրին հրաժարվել է գլխավորել կանանց Ֆրանսիայի հավաքականը
Թիերի Անրին չի գլխավորի Ֆրանսիայի կանանց հավաքականը։ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտնել է, որ կապ է հաստատել մասնագետի հետ։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Պատասխանը դրական չէր։ Նա ակնհայտորեն շատ շոյված էր, որ իր հետ խորհրդակցեցին: Մենք դա արեցինք, քանի որ մեզ ասացին, որ նա կարող է հետաքրքրված լինել: Բայց Թիերի Անրին չի լինի այդ պաշտոնում: Կարծում եմ, որ նա պատրաստվում է այլ նախագծերի»,- Օլայի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Կարծիքներ