Էկվադորի նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել է, որ չի ցանկանում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած ԱՄՆ-ին ռուսական ռազմական տեխնիկայի փոխանցման շուրջ կոնֆլիկտին։
«Մենք չենք խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա Ecuavisa հեռուստաալիքին տված հարցազրույցում ։
Նոբոան հաստատել է, որ տեղյակ է, որ Մոսկվան ԱՄՆ-ին տեխնիկա փոխանցելու Էկվադորի ծրագրերն անվանել է ոչ բարեկամական քայլ, սակայն ասել է, որ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ: «Այստեղ էլ պատերազմ ունենք, եթե ուզում են իրենց կամքով օգնել, հույս ունեմ, որ կանեն»,- ասաց նա։
Հունվարի 10-ին Նոբոան հայտարարեց, որ Էկվադորը ռուսական և ուկրաինական արտադրության հին զինտեխնիկա կփոխանցի Միացյալ Նահանգներին՝ ընդհանուր 200 միլիոն դոլար արժողությամբ նոր սարքավորումների դիմաց:
Կարծիքներ