Զելենսկին ու Ալիևը քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը Կիևում ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները։
«Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,-ասել է Զելենսկին լրագրողներին՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, փոխանցում է TASS-ը։
Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության՝ մասնավորապես էնեգետիկայի, առևտրի և սննդի անվտանգության։
Կարծիքներ