Շվեդ նախարարը չի աջակցել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքին
Շվեդիայի կառավարությունը կցանկանար սահմանափակումներ մտցնել, այլ ոչ թե դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին։ Այդ մասին կիրակի օրը Շվեդիայի ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է միգրացիայի նախարար Անդերս Իգեմանը:
Չի կարելի հասարակ բնակիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, կարծում է նախարարը։ «Մենք ցանկանում ենք, որ պատժամիջոցներն առաջին հերթին հարվածեն Ռուսաստանի քաղաքական և տնտեսական վերնախավին: Եթե դուք մուտքի արտոնագրերի ամբողջական դադարեցում մտցնեք, դա կնշանակի, որ այլախոհները կամ հետազոտողները չեն կարողանա գալ ԵՄ»,- ասել է Իգեմանը։
Կարծիքներ