Այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները. Աննա Բաղդասարյան
Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը՝ շարունակելով.
«Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են․․․
Մեր համագործակցությունը կշարունակվի լրատվական դաշտում»:
Աննա Բաղդասարյանը արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղարիպաշտոնում նշանակվել էր 2020 թվականի սեպտեմբերի 10-ին:
Կարծիքներ