Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սամվել Ղուկասյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նա նշեց, որ Կենտրոն վարչական շրջանում բազում անելիքներ կան, բազում բացթողումներ։ «Վստահ եմ, որ այն պատասխանատվությունը, որը Դուք վերցրել եք, պատշաճ կկատարեք և կկարողանանք արդյունքի հասնել»,- դիմելով Կենտրոն վասրչական շրջանի նոր ղեկավարին՝ ասաց քաղաքապետը ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում