Եվրամիությունն ավելի ու ավելի է սերտաճում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. Լավրով

Եվրամիությունն ավելի ու ավելի է սերտաճում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ. Լավրով

Վաշինգտոնն ու Լոնդոնն ազդեցություն են ունենում ռուսական պատվիրակության հետ Ուկրաինայի բանակցային խմբի վրա՝ ղեկավարելով վերջինիս մանևրելու ազատությունը: Այդ մասին տեղեկությունները Ռուսաստանին հասնում են տարբեր ուղիներով՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան տվյալներ ունի, որ Արևմուտքը պատրաստ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու:

«Տարիներ շարունակ մենք բանակցություններ ենք առաջարկել, մեզ անտեսել են։ Այդ պատճառով այժմ արդեն մենք խնդիրները լուծելու ենք՝ ելնելով դրանց մասին մեր պատկերացումներից»,- նշել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:  

Լավրովի կարծիքով՝ ԵՄ-ն միավորվում է ՆԱՏՕ-ի հետ գործնականում և արդեն նույնիսկ կազմով. Գերմանիայի նոր կառավարությունը կորցրել է ինքնուրույնությունը, իսկ Ֆրանսիան, թեև փորձում է առաջ տանել ռազմավարական ինքնավարության թեզերը, դա արդյունք չի տալիս:

«Ես վստահ եմ, որ նրանց դա թույլ չեն տա, և Եվրամիությունն ավելի ու ավելի կսերտաճի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- հավելել է Լավրովը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում