Ռուսաստանում մշակում են վտանգավոր հինգ վարակները հայտնաբերող արագ թեստեր
Մինչև տարեվերջ ՌԴ-ում կստեղծվեն 5 վտանգավոր վարակների հայտնաբերման արագ թեստեր։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Արագ թեստերը 60 րոպեում կբացահայտեն COVID-19-ը, գրիպը, սալմոնելոզը, տուբերկուլոզը և հակաբիոտիկների նկատմամբ կայուն ստաֆիլակոկը», – նշել է Գոլիկովան: Նրա մեկնաբանությամբ՝ շատ կարևոր է շրջանառվող վարակի մասին հնարավորինս արագ տեղեկանալը։
Փոխվարչապետը նշել է նաև, որ իշխանությունները մեծացրել են բոլոր տեսակի թեստերի արտադրությունը, և նոր շտամների հայտնվելու դեպքում պատրաստ են հարմարեցնել կարողությունները՝ նոր համակարգեր ստեղծելու համար:
Վարչապետ Միխայիլ Միշուստինն ավելի վաղ կարգադրել էր ավելի քան 3,3 միլիարդ ռուբլի հատկացնել Ռոսպոտրեբնադզորին՝ կորոնավիրուսը հայտնաբերող թեստ-համակարգերի արտադրության համար։
Կարծիքներ