Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

«Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում», -տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում