Մեքսիկայի հյուսիս-արևելքում վթարի հետևանքով ավտոբուս է այրվել

Մեքսիկայի հյուսիս-արևելքում վթարի հետևանքով ավտոբուս է այրվել

Շաբաթ օրը Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Տամաուլիպաս նահանգում ավտոբուսը մխրճվել է այրվող նյութի բաքի մեջ։ Առնվազն ինը մարդ զոհվել է ողբերգության հետևանքով, ասվում է շրջանի հանրային անվտանգության վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր հայտնի է առնվազն ինը զոհվածի մասին, վիրավորներ չկան»,- ասվում է փաստաթղթում։ Վթարը տեղի է ունեցել Սյուդադ Վիկտորիա և Մոնտերեյ քաղաքների միջև ընկած մայրուղու վրա, հայտնում է Հանրապետության Ազգային գվարդիան Twitter-ում։ Դեռևս պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունների համաձայն՝ ավտովթարի զոհերի թիվը կարող է լինել առնվազն 18 մարդ։

Մարզային դատախազությունը սկսել է պարզել դեպքի հանգամանքները։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում