Պապուա Նոր Գվինեայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

 Պապուա Նոր Գվինեայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Կիրակի օրը Պապուա Նոր Գվինեայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է կղզու երկրի մայրաքաղաք Պորտ Մորսբիից 348 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 283 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Մինչդեռ ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը նախազգուշացում է տարածել

Հետևեք մեզ նաև Տելեգրամում