«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է

«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում հաղթեց Ուկրաինան, Հայաստանը 20-րդն է

Երեկ ուշ գիշերին ավարտվեց  «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը: Այս տարվա հաղթող ճանաչվեց Ուկրաինան՝ 631 միավորով:

 Մեր պատվիրակ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

40 երկրների ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Միացյալ Թագավորությունն էր: Հայաստանը ստացել էր 40 ձայն: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 21 միավոր:

Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը մրցույթին մասնակցում էր SNAP երգով: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում