Իտալիայում փլուզվել է ժայռի գլխին գտնվող գերեզմանոցը. տասնյակ դագաղներ հայտնվել են Միջերկրական ծովում (լուսանկար)

Իտալիայում փլուզվել է ժայռի գլխին գտնվող գերեզմանոցը. տասնյակ դագաղներ հայտնվել են Միջերկրական ծովում (լուսանկար)

Իտալիայի՝ Միջերկրական ծովի ափամերձ հատվածում փլուզվել է ժայռի գլխին գտնվող գերեզմանոցի տարածքը, ինչի հետևանքով տասնյակ դագաղներ են հայտնվել ծովում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, սողանքը տեղի ունեցել երկուշաբթի Կամոյլի շրջանում, որը առողջարանային քաղաք է Ջենովայի մոտակայքում: Կատարվածի հետևանքով մոտ 200 դագաղ է ցած ընկել մոտ 50 մետր բարձրությունից՝ հայտնվելով ջրում կամ ափամերձ հատվածում: Դրանց մի մասը ջարդվել է:

Բացի այդ, ավերվել են գերեզմանոցի տարածքում գտնվող երկու մատուռները: Ջանքեր են գործադրվում հնարավորինս շատ դագաղներ ծովից դուրս բերելու ուղղությամբ:

Մոտակա բնակելի շենքերի բնակիչները նշել են, որ լսել են սողանքի ձայնը, որից հետո շտապել են գերեզմանի տարածք, սակայն փլուզումն արդեն տեղի էր ունեցել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում