Քայլի Ջեները զարդարել է հոնկոնգյան Vogue-ի նոր համարի շապիկը (լուսանկարներ)
Ամերիկյան Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները զարդարել է Vogue ամսագրի հոնկոնգյան տարբերակի նոր համարի շապիկը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 22-ամյա միլիարդատիրուհին կրել է ֆրանսիական Yves Saint Laurent բրենդի՝ լատեքսից կարված կիպ հագուստ՝ ընդգծելով բարեմասնությունները:
Ջեներն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հեղինակավոր ամսագրի հետ համագործակցությանը՝ Vogue-ին շնորհակալություն հայտնելով օգոստոսյան համարի շապիկը զարդարելու համար իրեն ընտրելու համար:
Բացի այդ, նա իր էջում ֆոտոշարքից այլ կադրեր է հրապարակել: Ջեների ավագ քույրը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, մեկնաբանությունների բաժնում գրել է. «Ուղղակի ապշեցուցիչ է»:
Նշենք, որ նախկինում Քայլի Ջեները համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ «ինքնաշեն» միլիարդատիրուհին:
Ավելի վաղ գեղեցկուհին հայտնվել էր Vogue-ի ավստրալական և չեխական տարբերակների շապիկներին:
Կարծիքներ