ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան

ԱՍՀՆ-ի և առողջապահության նախարարության միավորման մասին լուրը կեղծ է. Կոստանյան

ԱՍՀՆ մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը սոցցանցի իր էջում տեղեկացնում է, որ լրատվամիջոցներից մեկը հերթական անգամ շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություն, թե իբր ներկայում քննարկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների միավորման հարցը։

 

«Չսահմանափակվելով միայն ամբողջովին սուտ տեղեկության հրապարակմամբ՝ նյութի հեղինակները սկսել են իրենց մտացածին «լուրի» շուրջ դավադրություններ հյուսել ու խոսել գոյություն չունեցող նախագծի շուրջ ինչ-որ «դժգոհությունների» մասին։

 

Հարգելի՛ գործընկերներ, նախարարությունների միավորման նախագիծ վերջին 8 տարիներին երբևէ չի շրջանառվել և չի շրջանառվում, հորդորում եմ մեկընդմիշտ դադարեցնել այս թեմայի շահարկումը»,- ասվում է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում