Բայդենը գործնականում Թրամփին է հավասարվել Ջորջիայում. Fox News

Բայդենը գործնականում Թրամփին է հավասարվել Ջորջիայում. Fox News

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործնականում Դոնալդ Թրամփին Է հավասարվել Ջորջիայի «տատանվող» նահանգում, որտեղ ավելի վաղ երկար ժամանակ առաջատարը գործող նախագահն Էր: Այդ մասին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը:

Այժմ, նրա տվյալներով, Բայդենն ունի ձայների 49,36 տոկոսը, Թրամփը՝ 49,4 տոկոսը: Այժմ նրանց հավաքած ձայների տարբերությունը 1775 Է: Ջորջիան՝ 16 քվեատուներով, այն չորս նահանգներից մեկն Է, որոնք կարող են որոշել ընտրությունների ելքը, բայց դեռ հաղթողն այնտեղ չի հայտարարվել:

Սակայն Թրամփի շտաբը հայց Է ներկայացրել նահանգի դատարան՝ որով ընտրական հանձնաժողովից պահանջում Է պահպանել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման օրենքը:

Ընտրություններում հաղթելու համար հարկավոր Է, որպեսզի թեկնածուն հավաքի քվեատուների առնվազն 270 ձայն: Վերջին տվյալների համաձայն, Բայդենն ունի նրանց 264, իսկ Թրամփը՝ 214 ձայն: Բացի Ջորջիայից, դեռեւս ձայների հաշվում Է ընթանում Փենսիվանիայում (20 քվատու), Հյուսիսային Կարոլինայում (15 քվեատու) եւ Նեւադայում (վեց քվեատու):

Ձայների հաշվելու հետ կապված ուշացումը պայմանավորված Է այն բանով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ ընտրողներ քվեարկել են փոստով, եւ նրանց քվեաթերթիկները դեռեւս շարունակում են գալ:

Մասնավորապես, Նեւադայում հայտարարել են, որ այդ ձայներն ընդունելու են մինչեւ նոյեմբերի 10-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում