Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելի ծնկի իջնել և բռունցք բարձրացնել Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելի ծնկի իջնել և բռունցք բարձրացնել Տոկիոյի օլիմպիական խաղերի ժամանակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Black Lives Matter շարժման ժեստերը չեն համապատասխանում Օլիմպիական այն դրույթներին, որոնք արգելում են խաղերում քաղաքական, կրոնական և ռասսայական քարոզչությունը: Կանոնները խախտող մարզիկների նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:
Black Lives Matter-ը հանդես է գալիս որպես ռասիզմի և սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնության դեմ պայքարի նախաձեռնություն։ Այն ժողովրդականություն ձեռք բերեց անցյալ տարվա մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո:
Կարծիքներ