Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է պետությանը պատճառված՝ 195,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է պետությանը պատճառված՝ 195,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ.Ա.-ի եղբորը՝ Հե.Ա.-ին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են:

Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:

Կատարված վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հե.Ա.-ն, նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, պետական բյուջե վճարման ենթակա՝ 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ են ներառել հարկային հաշվարկներում:

2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա՝ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հե.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Հե.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում