ԱՄՆ-ում բազմության վրա ավտոմոբիլի վարերթից հետո 28 մարդ հիվանդանոց Է տեղափոխվել

ԱՄՆ-ում բազմության վրա ավտոմոբիլի վարերթից հետո 28 մարդ հիվանդանոց Է տեղափոխվել

 Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ Է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել Է: Նոյեմբերի 21-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցների ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց տվյալների համաձայն՝ երեք մարդ գտնվում Է օրհասական վիճակում, չորսը՝ ծանր, վեցը՝ միջին ծանրության վիճակում:

Ավելի վաղ քաղաքի ոստիկանական վաչության պետ Դեն Թոմփսոնը հայտարարել Է, որ միջադեպի հետեւանքով զոհվել Է մի քանի մարդ՝ ընդգծելով, որ իրավապահներն առայժմ պատրաստ չեն տեղեկատվություն հայտնելու զոհվածների ստույգ թվի մասին: Սկզբնապես հաղորդվել Էր, որ հիվանդանոցներ Է տեղափոխվել 23 մարդ՝ 11 չափահաս եւ 12 երեխա: Ոստիկանության տվյալներով՝ 16:39-ին (Երեւանի ժամանակով երկուշաբթի օրվա 02:39-ին) Ուոքեշոյում կարմիր արտաճանապարհային ավտոմոբիլը մխրճվել Է Սուրբծննդյան շքերթի մասնակիցների մեջ: Ոստիկաններին հաջողվել Է բռնել «հետաքննության համար հետաքրքրություն ներկայացնող մարդուն»:  Ըստ որում չի ճշտվում, թե խոսքը վերաբերում Է արդյոք ավտոմոբիլի վարորդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում