Իջևանը խոշորացվում է 19 գյուղերով. ինչ անել, որպեսզի թնդանոթից միայն ճնճղուկի վրա չկրակեն

Իջևանը խոշորացվում է 19 գյուղերով. ինչ անել, որպեսզի թնդանոթից միայն ճնճղուկի վրա չկրակեն

Այս տարվա փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթին: Այսպիսով Տավուշի մարզում խոշորացվում է եւս մեկ  համայնք, որով այս մարզում կավարտվի խոշորացման գործընթացը: Միավորվելով՝ Իջեւան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն համայնքները, դառնում են մեկ՝ Իջեւան խոշորացված համայնք: 2018 թվականից հետո մոտ 1,5 տարի համայնքների խոշորացման գործընթացը կանգ էր առել: Հիմա, թեեւ իշխանությունը որոշումն ընդունել է, սակայն Իջեւանի խոշորացման գործընթացը, կարելի է ասել, ավարտին չի հասցվել: Այս տարվա հունիսի 14-ին  այս համայնքներում պետք է ընտրություններ անցկացվեին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով ընտրություններն անորոշ ժամկետով հետաձգվել են: Իջեւանը խոշորանում է «շրջանային» մոդելով, ի տարբերություն այլ՝ «փնջային մոդելի»՝ ավելի փոքր խոշորացումների:  Խոշորացման այս տարբերակն ընտրվել է տեղացիների հետ քննարկումների արդյունքում, նրանց մեծ մասը  կողմ է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին:  Այս մասին նիստում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է.«Այս համայնքների խոշորացման մոդելը մեծապես կախված է նրանից, որ շրջանային է, եւ ավելի խոշոր մոդելը ցույց է տալիս, որ այն ավելի արդյունավետ է»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում