Բրիտանացին վիճակախաղով 1 մլն ֆունտ է շահել աշխատանքից ազատվելու հենց հաջորդ օրը (լուսանկարներ)
Բրիտանացի Դևիդ Ադամսը վիճակախաղով ջեքփոթ է շահել: Նշվում է, որ նա 1 մլն ֆունտ ստերլինգը շահել է աշխատանքից ազատվելու հենց հաջորդ օրը, գրում է բրիտանական The Sun-ը:
Ինչպես գրում է պարբերականը, մինչ այս խոշոր շահումը, տղամարդու կյանքում դժվարին շրջան էր: Մեկ տարի առաջ նրա կնոջ մոտ ախտորոշել են ցրված սկլերոզ, և կինը ստիպված է եղել թողնել սիրելի աշխատանքը, ինչը հարված է հասցրել ընտանեկան բյուջեին:
Չորս ամիս առաջ սրտի նոպայից մահացել է նրա հարսը, դրանից մեկ ամիս անց կորոնավիրուսի հետևանքով մահացել է եղբայրը: Անձամբ Ադամսն էլ շահումից մեկ օր առաջ կորցրել է ատաղձագործի իր աշխատանքը:
«Երբեք, անգամ ամենահամարձակ երազներում մենք չենք մտածել, որ մի օր 1 մլն ֆունտ կշահենք»,- խոստովանել է տղամարդը:
«Դևիդը մտավ մեր ննջարան և հարցրեց, թե արթնացե՞լ եմ արդյոք, ես էլ բարկացած ասացի այո: Սակայն երբ նա վառեց լույսը, և ես տեսա, որ նա ցնցվում է, իմ բարկությունը վերաճեց անհանգստության, և ես հարցրի՝ ի՞նչ է կատարվում նրա հետ: Ի պատասխան նա ասաց, որ մենք վիճակախաղով շահել ենք»,- պատմել է Ադամսի կինը:
Շահած գումարով զույգը ցանկանում է մեկնել Կանադա, որտեղ ապրում են իրենց հարազատները, և մեքենա գնել:
Կարծիքներ