Կայացավ Հայաստանի 3x3 բասկետբոլի գավաթի խաղարկությունը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ առաջին անգամ անցկացրեց 3x3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը։
Խաղարկությանը մասնակցում էին բազմաթիվ թիմեր Երևանից, Արթիկից, Կապանից։ Հաղթող ճանաչվեց Ուրարտու(Գեորգի Պոդկոլզին, Միքայել Պողոսյան, Լևոն Պողոսյան, Մանո Հալաջյան) թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Varant (Վարանդ Գելեջյան, Վահե Գևորգյան, Գրիգոր Բուդակյան) և Back to Back թիմերը( Ավո Չեքմեյան, Արմոնդ Նիկոլայ, Վլադիմիր Լոբախին, Էդուարդ Գևորգյան)։
Կարծիքներ