Այս պահի դրությամբ ոչ դեղորայքի, ոչ բժշկական նշանակության ապրանքների պակաս չկա ոչ մի բժշկական կենտրոնում. Աշոտ Սարգսյան

Այս պահի դրությամբ ոչ դեղորայքի,  ոչ բժշկական նշանակության ապրանքների պակաս չկա ոչ մի բժշկական կենտրոնում. Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Արդեն երկու օր է շրջանառվում են լուրեր, որ որոշ բժշկական կենտրոններում դեղորայքի պակաս կա, դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Երեկ Առողջապահության նախկին նախարար Arsen Torosyanի հետ եղել ենք Մարտունի, Վարդենիս, Վայք, Սիսիան և Գորիս, խոսել տնօրենների, բուժանձնակազմի ինչպես նաև զինվորների հետ:

Այս պահի դրությամբ ոչ դեղորայքի, ոչ բժշկական նշանակության ապրանքների պակաս չկա ոչ մի բժշկական կենտրոնում, շտապօգնության մեքենաներն էլ հագեցված են անհրաժեշտ ամեն ինչով: Հավելեմ նաև, որ դեռ 2020 թվականին գրեթե բոլոր բժշկական կենտրոնները համալրել են անհրաժեշտ սարքավորումներով, շտապօգնության մեքենաներ են ձեռք բերվել և գործքում է սանավիացիան:

Բուժաշխատողները օպերատիվ են և անձնվիրաբար աշխատում են, նրանցից շատերը աշխատել են նաև 44 օրյա պատերազմի ճամանակ:

Բանակը և բուժաշխատողները ամուր կանգնած են, մեջք մեջքի տված:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում