Վազաշեն գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի
Տավուշի մարզի բնակիչը 2021թ. հոկտեմբերի 15-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին, ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
«Մեկ օր անց 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին շրթունքի աջակողմյան հատվածի թափանցող վերք և գլխի շրջանի փափուկ հյուսվածքների բացակայություն» մարմնական վնասվածքներով»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ