Գեղարքունիքում 3 դամբարան են քանդել և թալանել
Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել և թալանել։ Այդ մասին ասվում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Դամբարանները գտնվում են համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք՝ b>«Դամբարանադաշտ մ․թ․ա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանման գոտում։ Անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել դամբարանները։
ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունն իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին։
Կարծիքներ