Բողոքի ակցիա Շիրակի մարզպետարանի շենքի մոտ

Բողոքի ակցիա Շիրակի մարզպետարանի շենքի մոտ

Այսօր կեսօրին Շիրակի մարզպետարանի շենքի մոտ էին հավաքվել մարզի մի խումբ վարորդներ, ովքեր երկար տարիներ  ուղևորափոխադրում են իրականացրել Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Նրանք պահանջում էին հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։  Մասնակիցների խոսքերով արտակարգ դրության հաստատումից հետո կանգնել են լուրջ խնդրի առջև, չունեն այլընտրանքային աշխատանք, սահմանները փակ են արդեն հինգ ամիս։

Նրանք կառավարությունից աշխատանք էին պահանջում, որ կարողանան ապրել։Կան վարորդներ, որոնք վարկերի միջոցով ձեռք են բերել մեքենաներ բարձրակարգ ուղևորափոխադրում իրականացնելու, հետագայում նաև հարկային դաշտում գրանցվելու համար, սակայն սահմանների փակվելուց հետո, համ վարկերն են մնացել, համ էլ ապրելու միջոց չկա։

Ներկա վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ Freenews-ի հետ զրույցում նշեց. <<Եկել ենք մարզի թիվ մեկ կառույցի մոտ իմանալու, ի՞ նչ է լինելու այս ամենի վերջը, կամ թող մեզ աշխատանք տան, կամ բացեն սահմանները, մենք մեր ապրուստի հարցը կկարողանանք լուծել>>։

Ցանկանու՞ մ եք գրանցվել հարկային ոլորտում, ինչու՞ չեք քայլեր ձեռնարկում հարկային դաշտ մտնելու ուղղությամբ

Ինչպե՞ ս գրանցվեմ, որտե՞ ղ գրանցվեմ, ոչ՛ տուրիստական հոսքեր կան, ոչ՛ էլ կարողանում եմ Վրաստան կամ այլ երկրներ մարդ տանեմ, որտե՞ ղ գրանցվեմ, կամ եթե գրանցվեմ ինչի՞ համար հարկեր տամ։ Ստիպված ենք աշխատել որպես տաքսու վարորդ, որ կարողանանք գոնե վարկերը փակենք, բայց սա հարցի լուծում չէ։ Խնդրում ենք իշխանություններին ապահովել աշխատանքով կամ բացել սահմանները։

Ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպեց Շիրակի մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը։ Վարորդները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները։ Մարզպետի խորհրդականը ևս մեկ անգամ ներկաներին բացատրեց, որ սահմանը փակ է կորոնավիրուսի պատճառով, իսկ վարորդները կառավարության կողմից օժանդակություն չեն ստացել քանի որ աշխատանքային գործունեություն չեն ծավալել օրինական դաշտում։ Նա խոստացել է խնդիրը ներկայացնել մարզպետին, ով վարորդների բարձրացրած հարցերը կքննարկի կառավարության ներկայացուցիչների հետ։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում