Ժիրայր Շաղոյանը հայտնվել է իսպանական «Սևիլիայի» դիտակետում
Իսպանական «Սևիլյան» հետաքրքրված է Ժիրայր Շաղոյանի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է լրագրող Արարատ Մամբրեյանը տելեգրամյան ալիքում:
Ըստ աղբյուրի, իսպանական «Սևիլիան» հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի նկատմամբ:
Անդալուզիական թիմը երկար ժամանակ սերտ կապի մեջ է եղել Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի մասնագետների հետ: Ըստ աղբյուրի,չի բացառվում, որ Շաղոյանի թեկնածությունն առաջարկել է Կապառոսի շտաբը:
Հնարավոր է, որ ամռանը Շաղոյանը կարող է մեկնել Սևիլիա: Աղբյուրը նշում է, որ «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին սերտ կապի մեջ է Խոակին Կապառոսի հետ, ով մինչ Հայաստանի ազգային հավաքականին միանալը զբաղեցնում էր իսպանական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ երկու անգամ գլխավորել էր «Սևիլիան»:
Ապրիլի 10-ին Ժիրայր Շաղոյանը կդառնա 20 տարեկան: Նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում մարտի 28-ին ՝ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում: Նա նաև փոխարինման դուրս եկավ Ռումինիայի դեմ խաղում:
Կարծիքներ