Կուլեբա. ապացույց չկա Ռուսաստանին զենք մատակարարելու Չինաստանի մտադրության մասին

Ուկրաինան փաստեր չունի, որոնք հաստատում են Ռուսաստանին զենք մատակարարելու Չինաստանի մտադրությունը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանի շրջանակում։
«Մենք ձեռքի տակ չունենք փաստեր, հենց ստանանք դրանք, մենք ուշադիր կուսումնասիրենք դրանք»,- Կուլեբայի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ֊ը։
Կարծիքներ