Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում
Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Ստրանջայի մրցաշարում: Այս մասին գրում է Armsport-ը։
1/4 եզրափակիչում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը վնասվածքի պատճառով հրաժարվել է մենամարտից ու մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այսօր ևս 3 հայ բռնցքամարտիկ առավոտյան մրցափուլում հաղթանակ են տոնել ու դուրս եկել 1/4 եզրափակիչ: Իրենց մրցակիցներին հաղթել են 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Գարբոյանը հաղթել է Էկվադորի ներկայացուցիչ Լուիս Դելգադոյին, Բազեյանը ուժեղ է եղել բելառուս Մաքսիմ Պանկուից, իսկ Հակոբյանը հաղթել է ավստրիացի Կիռա Ռուստոնին:
Կարծիքներ