Քարաթափություն Վանաձոր-Դիլիջան ճանապարհին
Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ըը, դեպքի վայր է ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ մի քանի հսկայական քարեր են պոկվել ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում և այն հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Պարեկները անցել են ուժեղացված ծառայության մինչև ճանապարհն սպասարկող ընկերության ներկայացուցիչները հատուկ տեխնիկայով կմոտենան ու կհեռացնեն քարերը։
Կարծիքներ