Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 5 մեքենա

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 5 մեքենա

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:


Ժամը 16:30-ի սահմաններում Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Նիսսան տիդա», «Հունդայի», «Տոյոտա քեմրի», «Օպել», «ՎԱԶ 20 07» մակնիշների մեքենաները, թիվ 114 երթուղին սպասարկող «Գազել»-ը, «Վոլվո» բեռնատարն ու թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսը:

Բախման հետևանքով  3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է դանդաղընթաց:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարզվում է նաև՝ տրոլեյբուսը  մասնակցություն ունեցել է վթարին, թե ոչ, քանի որ այն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում