Ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել,- հայտնում են ԱԻՆ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 22-ին, ժամը 17։42-ին տեղեկություն է ստացել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում