Ուլտրաձայնային հետազոտության նոր սարքավորումներ՝ Իջևանի ԲԿ-ին և Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնին

Ուլտրաձայնային հետազոտության նոր սարքավորումներ՝ Իջևանի ԲԿ-ին և Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնին

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) Տավուշի մարզպետարանին է նվիրաբերել ուլտրաձայնային հետազոտության երկու նոր սարքավորում (սոնոգրաֆ)՝ 3 տվիչներով։

Մարզպետարանը սարքավորումները հատկացրել է «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին և «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ին։

Տավուշի մարզպետարանից հայտնում են՝ նախկին սարքերն արդեն մաշվել էին և պիտանի չէին օգտագործման համար։

 

Նոր սարքերի կիրառմամբ կբարձրանան բնակչությանը մատուցվող ախտորոշիչ ծառայությունների որակն ու արդյունավետությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում